Search
Close this search box.

Պուտինը շնորհավորել է Ադամյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ:
Դոհայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում ռուսաստանցի Արման Ադամյանը հաղթել է մինչև 100 կգ քաշային կարգում: Եզրափակiչում Ադամյանն առավելության է հասել օլիմպիական կրկնակի չեմպիոն չեխ Լուկաշ Կրպալեկի նկատմամբ:

«Հարգելի՛ Արման Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Դուք համոզիչ կերպով հաստատեցիք Ձեր առաջնորդական որակները, ցուցադրեցիք բնավորությունն ու կամքը, վառ էջ գրեցիք ձյուդոյի հայրենական դպրոցի հաղթական տարեգրության մեջ: Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,-նշված է հեռագրի տեքստում:

Դոհայի առաջնությունից առաջ Ադամյանի գլխավոր ձեռքբերումը 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկին և 2020 թվականի Եվրոպայի առաջնության արծաթն էին: IJF-ի վարկանիշում իր քաշով նա միայն 19-րդն էր:

Եվ ահա մայիսի 12-ին Կատարի մայրաքաղաքում նրա պատվին հնչում էր IJF հիմնը, քանի որ Ռուսաստանի հիշատակումն արգելված է: