Search
Close this search box.

Ինչպես է անցել գիշերը

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Արդեն նույն օրը ժամը 23:10-ին ՊՆ-ն հայտնել է, որ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Զոհվածը 20-ամյա Նարեկ Բաղդասարյանն է՝ Գառնի գյուղից: