Search
Close this search box.

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողը 20–ամյա Նարեկ Բաղդասարյանն է

Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

экономите время и до 30% от стоимости