Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈՒ-ը կրկին խախտել են հրադադարը. ՊՆ-ից տեղեկացնում են

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: