Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ստոպ, ստոպ, ստոպ, ըտենց չի, թիկունքում գլnւխները պատին են տվել». Ինչ է ասում Վլադիմիր Գասպարյանը

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի և Լևոն Սարգսյանի մեղադրանքի այն մասին, որ ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, երեք վարորդ ապահովել է նրանց անվտանգությունը, Գասպարյանն ասաց, որ այդ մասին նա իմացել է ուշ. «Թող ծիծաղալու չթվա, բայց էդ մասին ես իմացել եմ շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ո´չ Ալեքսանդր Սարգսյանը, ո´չ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»: