Search
Close this search box.

Պուտինը մեկնաբանել է Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Այս մասին աղբյուրներին հղում տալով` գրում է «Коммерсант» թերթի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։ Լրագրողի խոսքերից պարզվում է, որ նախագահը խոսել է մեկ անօդաչու թռչող սարքի մասին, ոչ թե երկու:

Ինչպես գրում է Կոլեսնիկովը, «մի քանի օր առաջ գմբեթի կողքով անցած անօդաչու թռչող սարքի մասին» հարցին Պուտինն ասել է, որ «այս անօդաչու սարքում առանձնահատուկ բան չկա», այն «պատրաստված է մետաղալարից և ժամանակակից նյութերից, և որ այդպիսի ինքնաշենան օդաչու թռչող սարքերը թռչել են դեպի Սիրիայի Խմեյմիմ բազա, ուստի դրանք ծանոթ են, և որ այն պարունակում է ընդամենը 400գ տրոտիլ»,- ըստ Կոլեսնիկովի` Պուտինը «այնքան կարևորություն չի տվել այդ միջադեպին, որքան աշխարհն է տվել»:

Կոլեսնիկովի խոսքով, այս անգամ նախագահի հետ հանդիպումը կարճ է տևել, որից հետո նախագահը գնացել է շքերթի` Մոսկվա հրավիրված օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Լրագրողի խոսքով՝ Կրեմլում «զարմացել են», որ շքերթին ժամանել են գրեթե բոլոր հրավիրված հյուրերը։ «Եվ նույնիսկ նրանք, ովքեր չէին պատրաստվում, նույնպես եկել են», – ասում է նա:

Կոլեսնիկովը նաև նշել է, որ այս տարի շքերթի անվտանգության միջոցառումները «աննախադեպ էին»: Տրիբունա հասնելու համար անհրաժեշտ էր ստուգման չորս մակարդակ հաղթահարել:

Հիշեցնենք` մայիսի 3-ին երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են Կրեմլին: