Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովուրդը պետք է ուշքի գա, լինի ազգային համերաշխություն. Գագիկ Ծառուկյան

Ցանկացած ժողովուրդ ունենում է տապալումներ, ձախողումներ։ Մենք դրան էլ պետք է պատրաստ լինենք։ Պետք է ոչ թե ձեռքներս ծալենք, նստենք, սգանք, այլ պետք է աշխատենք ու պայքարենք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պայքարող տեսակ է, ունենք փայլուն երիտասարդություն բոլոր բնագավառներում՝ արվեստում, մշակույթում, սպրոտում, կրթության ու գիտության բնագավառներում։

«Նրանք միջազգային տարբեր մրցույթներում հաղթող են դառնում, ինչը նշանակում է, որ մենք հաղթող ժողովուրդ ենք։ Միայն պետք է կարողանանք մեր սխալները, բաղթողումներն ուղղել, դուխ տալ մեր երիտասարդներին, մեր ժողովրդի մեջ համերաշխություն սերմանել։ Այդ դեպքում կլինի մեր ազգի վերելքը»,-ասաց Ծառուկյանը։