Search
Close this search box.

Հայէ-ի ապրանքատեսականին առկա է «Արտադրված է Հայաստանում» խանութ-սրահներում

Նորաստեղծ Հայէ ապրանքանիշը հայկական շուկայում ներկայանում է հայկական արտադրության որակյալ և բարձրակարգ հագուստով: Հայէ-ն առաջարկում է հայկական, որակյալ հագուստ՝ մատչելի գներով: Այստեղ գործում է նաև առաքման ծառայություն:
Հուդիներ, տաբատներ, շապիկներ և բլուզներ նախատեսված և ՛ մեծահասակների, և՛ երեխաների համար: Ընտրեք որակյալն ու բարձրակարգը մատչելի գներով, անմիջապես արտադրողից:

Հայէ-ի հագուստի տեսականին առկա է «Արտադրված է Հայաստանում» Կոմիտասի պողոտայի և Ռուբինյանց փողոցի խանութ-սրահներում: Իսկ մեր արտադրանքի առավել մեծ տեսականուն կարող եք ծանոթանալ՝ այցելելով արտադրամասին կից գործող խանութ-սրահ, տեսականին կարող եք տեսնել նաև ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում : Ընտրեք մեր մեծ տեսականուց ձեր նախընտրած հագուստը, իսկ առաքումը կկազմակերպի հաշված րոպեների ընթացքում: XS-ից մինչր XXL չափսեր. Հայէ-ում յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար հարմարավետ հագուստ անմիջապես արտադրողից: Ինչո՞ւ ընտրել Հայէ ապրանքանիշի հագուստը. այն որակյալ է,հարմարավետ , նրբագեղ , ունի գունային մեծ ներկապնակ և մատչելի է:

Արտադրությունը սկսվում է մոդելի լեգալ ստեղծելուց, նմուշ, թերությունների շտկում, հետո նոր հիմնական ձևվածք, կար, ստուգում, փաթեթավորում:Յուրաքանչյուր արտադրանքի ցուցաբերվում էանհատական մոտեցում: Որոշվում է կտորը, քանակն ու դիզայնը։

Հագուստի արտադրության ամբողջ ընթացքում Հայէ-ի թիմի միմյանց հետ համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել գերազանց որակ ՝ սահմանված ժամկետներում։ Հայէ-ում սելանիկ կտորից կարված հագուստը շատ արագ է սպառվում շնորհիվ իր առավելությունների: Այն պահպանում է մարմնի ջերմաստիճանը, շնչող է, չի ներծծում խոնավություն, երկարակյաց է, չի մաշվում և չի դեֆորմացվում, ունի փափուկ և հարմարավետ հյուսվածք: Իր որակի շնորհիվ այն կարելի է կրել տարվա բոլոր եղանակներին:
Թե առօրյայում, և թե աշխատավայրում այսօր շատ նորաձև է կրել սեթ հավաքածուները՝ վադալազկա-տաբատով: Հայէ-ն շուկայում ներկայանում է նաև այս մոդելի շատ լայն տեսականիով: Գույների և չափսերի մեծ ընտրությունը Հայէ-ում ապահովված է:

Fb հղում՝ https://www.facebook.com/haye.arm