Search
Close this search box.

Ի՞նչ է պահանջում Թուրքիան Հայաստանից

Թուրքիան զիջումների է գնացել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, Անկարան ձեռնարկել է այդ քայլերը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Բայց նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք անկեղծ չեն… Մենք չենք ընդունում հուշարձանի («Նեմեսիս») կանգնեցումը՝ ի պատիվ նրանց, ովքեր սպանել են մեր օսմանյան փաշաներին և ադրբեջանցի եղբայրներին»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ թուրքական կողմը հուշարձանի ապամոնտաժման հետ կապված նախազգուշացում է արել պաշտոնական Երևանին և այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Երևանում «Նեմեսիս» գործողության ասպետներին նվիրված հուշակոթողի բացումից հետո, Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանի համար։