Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա` արդյոք առանձնատունը իրե՞ն է պատկանում

«Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել Սևանա լճի ափին կառուցված և դեռ կառուցվող հսկա առանձնատան մասին, որը, գյուղացիների խոսքերով, պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա, թե արդյոք առանձնատունը իրե՞ն է պատկանում , ե՞րբ է այդ հողամասը ձեռք բերել, հիմա Արցախի հայկական լինել-չլինելու հարցն է ծառացած, ինքը ինչպե՞ս է մտահղացել Սևանի ափին հսկա առանձնատուն կառուցելու մասին։

Եթե առաջիկայում Արայիկ Հարությունյանն այդ առթիվ պարզաբանում չտա, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները պետք է նշվածի վերաբերյալ Ա,․ Հարությունյանին խորհրդարանական հարցապնդում անեն»,-
պնդում է լրագրող Ոսկան Սարգսյանը