Search
Close this search box.

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի՝ Բաքվում անցկացրած բանակցությունների մասին. ինչ է ասում Արցախի պետնախարարը

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարիԲաքվում տեղի ունեցած քննարկումները արդյունք չճեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա: