Search
Close this search box.

Պարեկների նկատմամբ բռնության կասկածանքով ձերբակալված Ճամբարակի քաղաքապետը ազատ արձակվեց

Պարեկների նկատմամբ բռնության կասկածանքով ձերբակալված Ճամբարակի քաղաքապետը ազատ է արձակվել:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքան էջում գրել է․

«Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ»։

Մենք շահագրգռված ենք, որ օբյեկտիվ քննությունը վեր հանի այս դրվագի իրական մեղավորներին:

Միայն նկատեմ, որ պարեկային ծառայությունը համալրվում է հիմնականում կրթություն չունեցող, պատահական մարդկանցով, ինչի հետևանքով նրանք ավելի շատ վիճաբանություն են սադրում, քան օրենք են պաշտպանում:

Ճամբարակի միջադեպը հենց դրա մասին էր…»,- գրել է Սուրենյանցը։

Հիշեցնենք՝ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի եւ պարեկների մասնակցությամբ մայիսի 4-ի երեկոյան տեղի էր ունեցել ծեծկռտուք։ Ճամբարակի քաղաքապետը ձերբակալվել էր պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: