Search
Close this search box.

Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա. Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ արժեք… և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին, թե ինչպես է վերաբերում, երբ Հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որը իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք:

«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված էդ սխալն իրան թույլ չէր տա», — ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին:

Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը:

« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: