Search
Close this search box.

Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին. Փաշինյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին, ինչի մասին պաշտոնական Բաքուն բազմիցս էր հայտարարել 44-օրյա պատերազմից առաջ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ինչու է այդ մասին հիմա միայն խոսվում, մինչդեռ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման մասին, Փաշինյանն ասաց․ «Մենք այդ ճանապարհով գնալիս է, որ հանդիպել ենք էս խնդիրներին: 30 տարի մենք ասում էինք ինքնորոշում, ինքնորոշում՝ առանց ֆունդամենտալ պրոբլեմը հասկանալու։ Այո, մենք մեր խնդիրը չենք ախտորոշել մինչև վերջ: Խնդիրները մենք դրել ենք, ձևակերպել ենք և գնացել ենք այդ խնդիրների հետևից»:

«Այո, պետք է դնել [իրատեսական խնդիրներ], բայց դրա համար պետք է նախ իրականությունը հասկանալ և ըմբռնել», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ «որոշումներ կայացնելուց առաջ չէ՞, որ պետք է հասկանալ և ըմբռնել», Հայաստանի վարչապետը պատասխանեց. «Այո, պետք է որոշումներ կայացնելուց առաջ հասկանալ և ըմբռնել։ Ճիշտ եք անում, որ այդ հարցը հասցեագրում եք մեր կառավարությունը, բայց այդ հարցը պետք է հասցեագրել բոլորիս, մեր պետությանը, որովհետև կառավարությունը ինչքան էլ կառավարություն լինի, եթե նույնիսկ էդքան խորը հենց առաջին վայրկյաններից տիրապետի խնդրին, ինքը չի կարա սենց գա և ծորակը փակի, ասի՝ վերջ, էսօրվանից մենք փոխում ենք մեր դիտանկյունը, որովհետև կառավարություն ը հանրության մաս է, մանավանդ այն կառավարությունը, որ ժողովրդի հետ և ժողովրդով է եկել իշխանության»: