Search
Close this search box.

Գեւորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ձորն է ընկել. «Հրապարակ»

Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակ»-ին պատմել է, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին 17 մետր բարձությունից ընկել է ձորը, սակայն որեւէ կոտրվածք չի ստացել.

«Իջել էի մեքենայից մաքուր օդ շնչելու, չգիտեմ ոնց եղավ, գլորվեցի ձորը, գլխով ծառին կպա, հակառակ դեպքում գետն էի ընկնելու» — ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` սալջարդեր ու վնասվածքներ է ստացել, սակայն որեւէ լուրջ խնդիր չի առաջացել․ մի փոքր հիշողության կորուստ միայն: