Search
Close this search box.

Վարորդների հանգստի, սննդի և հիգիենայի ապահովում

Եվրասիա լոգիստիքը բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն է, որը ձեր ցանկացած ծավալի բեռ ժամանակին, պարտաճանաչորեն և հուսալիորեն կհասցնի ինչպես Հայաստանի մարզեր, այնպես էլ եվրոպական և ԱՊՀ երկրներ: Կազմակերպության շարժակազմը համալրված է VOLVO մակնիշի ավելի քան 30 փոխադրամիջոցով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, վերազինված են կապի և վերահսկման նորագույն համակարգերով ,դրանցում առկա են ջերմասենսորներ, որոնք թույլ են տալիս տվյալ բեռի փոխադրման համար սահմանել պահանջվող համապատասխան ջերմաստիճանը և ճանապարհ դուրս գալ:

Եվրասիա լոգիստիքը նաև Հայաստան եկող բեռնատարների վարորդներին առաջարկում է ավտոկայանման և ավտոտեխսպասարկման ծառայություններ՝ լավագույն պայմաններով: Մեզ մոտ երկար ճանապարհ «կտրած» վարորդները կարող են կայանել իրենց մեքենաները, ստուգել բեռնատարների տեխնիկական վիճակը, իսկ իրենք էլ նույն տեղում կազմակերպել իրենց սննդի, հանգստի և գիշերակացի հարցերը:

Եվրասիա լոգիստիք ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները. Ցանկացած ծավալի բեռների փոխադրում Հայաստանի մարզեր և եվրոպական ու ապհ երկրներ, բեռնատարների համար նախատեսված հսկայական ավտոկայանատեղի, բեռնատար մեքենաների տեխսպասարկման համալիր ծառայություններ, բեռնատարների վարորդի հանգստի, սննդի և հիգենայի հիանալի պայմաններ:
Եվրասիա լոգիստիք ընկերության բեռնատարների համար նախատեսված ավտոկայանատեղին՝ ընդարձակ է և հարմարավետ,հուսալի է և անվտանգ,ապահովված 24-ժամյա անվտանգության տեսադիտարկվող համակարգով, կարող եք կայանել որքան կամենաք:
Եվրասիա լոգիստիքը բեռնափոխադրման ոլորտում առաջարկում է գերարագ, անվտանգ և ճշգրիտ փոխադրումներ դեպի՝ Հայաստանի ցանկացած մարզ, եվրոպական երկրներ, ԱՊՀ երկրներ:

Սննդից մինչև տնտեսական ապրանքներ, կահույք, հագուստ, վառելիք և այլն: Եթե ունեք մեծ ծավալի ապրանքատեսականի փոխադրելու կարիք, ապա Եվրասիա լոգիստիք ընկերությունը ձեր լավագույն ընտրությունն է: Մինչև 24 տոննա ապրանք «դռնից դուռ» կհասնի անվտանգ, ապահով և հուսալի:

GPS համակարգով Եվրասիա լոգիստիք ընկերության աշխատակիցները 24 ժամ հետևում են Հայաստանի մարզերում կամ երկրի սահմանների դուրս գտնվող մեր բեռնատարներին: Եվրասիա լոգիստիք ընկերությունը բեռնատարաների վարորդներին առաջարկում է հիգենայի և սնվելու հիանալի պայմաններ. մաքուր և հարմարավետ լոգասենյակներ , համեղ և որակյալ խոհանոց:

Fb էջի հղում ՝ https://www.facebook.com/LogisticEurasia