Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողների հարազատները շրջապատեցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների հարազատները մոտեցան Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: «Երեք տղա ունեք, հիմա որ ուղարկեք բանակ, Աստված չանի, դիակը բերեն՝ տան, ոնց մերը… 13 տարի պատասխան չունենք»,- դիմելով նախարարին՝ ասացին հավաքվածները: «Դու ուրախանում ես քո տղաներով, ես էլ էի ուզում ուրախանալ»,- հավելեց զոհվածի մայրը: