Search
Close this search box.

Այնպիսի հնացած հակամարտության լուծումը, ինչպիսին Ղարաբաղյանն է, չի կարող «հողի վրա» խնդիրներ չունենալ. ինչ է ասում ՌԴ ԱԳՆ-ն

Հասկանալի է, որ այնպիսի հնացած եւ զգայուն հակամարտային իրավիճակներ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ տեղի ունեցողն է, եթե դրությանն իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց խորդուբորդությունների եւ «հողի վրա» խնդիրներ չունենալ։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ի հարցազրույցում։

«Նախ եւ առաջ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը։ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսքը հենց հրադադարի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին է։

Խոսքն այն մասին է, որ երկխոսության միջոցով պետք է առաջ ընթանալ չորս հիմնական ուղղություններով՝ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում տարածաշրջանում, երկխոսություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման նպատակով, սահմանազատում երկու երկրների միջեւ եւ կապերի հաստատում հանրային եւ խորհրդարանական գծով, առանց որոնց դժվար կլինի խոսել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին։ Կարգավորման հիմնական տարրերը, այն է՝ հրադադարը եւ հայ-ադրբեջանական կարգավորման տանող առանցքային ուղղությունների ձեւավորումը, այս բոլոր սկզբունքները ձեւակերպվել եւ սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի ու նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Դա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է։

Չորս ուղղություններով Ռուսաստանն արդեն այս բոլոր տարիներին ջանացել է ձեռնարկել կոնկրետ գործնական ջանքեր, որոնցից յուրաքանչյուրի համար կան լուրջ պոտենցիալ եւ հետագա առաջընթացի հիմքեր։ Հասկանալի է, որ այնպիսի հնացած եւ զգայում հակամարտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ տեղի ունեցողն է, եթե դրությանն իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց խորդուբորդությունների եւ խնդիրներ չունենալ «հողի վրա»,- նշել է նա։