Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյան. Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները աննախադեպ արդյունքներ գրանցեցին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է.

Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե:

Այս պատմական արդյունքը գալիս է վերահաստատելու այն համոզմունքն ու փաստը, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և ապագայում հայ ազգը բազմաթիվ առիթներ է ունենալու՝ հպարտանալու մեր մարզիկներով:

Շնորհավորում եմ բոլորիս…