Search
Close this search box.

Չավուշղօլուն անդրադարձել է Լաչինի միջանցում անօրինական անցակետի տեղակայմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքումվանդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի Կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը

Չավուշօղլուն իր խոսքում մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցնելով Հայաստանի հասցեին, ասել է. «Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը բացահայտեց դա: ԱԹՍ-ները հետևում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, ծայրաստիճան իրավացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից էլ է ծայրաստիճան կարևոր»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկնել է թուրք-ադրբեջանական այն անհիմն պնդումները, որոնց համաձայն՝ վերոնշյալ տարածքները «Ադրբեջանի հողերն են»:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, լիակատար շրջափակման մեջ թողնելով Շուշիի շրջանի՝ Լիսագոր, Մեծ Շեն, Եղցահող և Հին Շեն գյուղերը։