Search
Close this search box.

«Ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար». Աղվան Վարդանյան

ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ով, ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար: Ով, ովքեր անկարող են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և՛ իրենք, և՛ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում: Ով, ովքեր որ անում են հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ: Ով, ովքեր հարձակվում են Հայ առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու: Ով, ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են: Ով, ովքեր պետության ուժային կառույցները վերածել են սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են: Ով, ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են փորձում հաստատել, դատապարտված են»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը նաև անուններ հնչեցրեց: