Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները»

«Թաթոյան» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»: