Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը վաղը կմեկնի Թուրքիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

«Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց Խաչատրյանը։

Հարցը՝ Ալեն Սիմոնյանը կառավարական ինքնաթիռո՞վ է մեկնելու Թուրքիա, թե՝ ոչ, Խաչատրյանը չմեկնաբանեց։

экономите время и до 30% от стоимости