Search
Close this search box.

Հայտնի է՝ ով է շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկօրյա հանգստից հետո անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիան 90-րդ քայլին ավարտվել էր ոչ-ոքի: Սպիտակներով խաղում էր չինացի Դին Լիժենը:

ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում: Լիժենին հաջողվեց թայ-բրեյքի 4-րդ պարտիայում հաղթանակի հասնել սև խաղաքարերով և հռչակվել աշխարհի նոր չեմպիոն: