Search
Close this search box.

Խայտառակությունը շարունակվում է․ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone Armenia-ի ուղևորները Երևանի փոխարեն վայրեջք են կատարել Քիշնևում

FlightRadar կայքի տվյալներով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Քիշնևում։

Ավելի վաղ Flyone Armenia-ից հայտնել էն, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Հարյուրավոր ուղևորներ այս պահին անորոշության մեջ են, մինչ այդ էլ Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերությունից օգտվող ուղևորները պարբերաբար խայտառակ իրավիճակներում էին հայտնվում տարբեր պատճառներով, հիմա էլ մարդիկ Երևան գալու փոխարեն հայտնվում են Քիշնևում․ Փաստացի խայտառակությունը շարունակվում է

Armlife.am