Search
Close this search box.

Գյումրիում անչափահասը պլաստմասե տարայով բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 12-րդ դասարանի աշակերտներից մեկը բենզին է լցրել ընկերոջ վրա: «Գյումրիում երկու անչափահաս տղաներ կատակել են: Նրանցից մեկը պլաստմասե տարայով բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել: Մինչ ընկերը փորձել է կրակայրիչը խլել նրա ձեռքից, բռնկվել է»,- այս մասին հայտնել է Ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ տղան վնասվածք է ստացել դեմքի, երկու ձեռքերի, որովայնի, ինչպես նաև՝ 2 ազդրերի հատվածում, նրան տեղափոխել են Երևան: