Search
Close this search box.

«Վիրահատությունից հետո սկսվեցին դшժшն գիշերները, երբ սnվից լացս գալիս էր». Լիանա Վանոյան

Դերասանուհի Լիանա Վանոյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեղեկություն, որ իրականացրել է ստամոքսի երկայնակի մասնահատում, որից անցել է 16 օր:

«Վիրահատությանը հաջորդող 3 օրերը ինձ համար բարդ էին, անհարմար էր ամեն բան, ցավեր կար, ջուրը դժվարությամբ էի խմում, իսկ հետո եկա տուն և փորձեցի քնելու համար դիրք գտնեմ, անհարմար էր, բայց դիմանում էի:Իմ անկանոն սննդակարգը սկսեց գիշերներն ինձնից ուտելիք պահանջել, իսկ դա դաժան էր, քանի որ տարիներ շարունակ օրգանիզմիս սովորեցրել էի գիշերային ռեժիմի և ես կարող էի ամբողջ օրը չսնվել, իսկ հետո՝ վերադառնալով տուն անիմաստ բաներ ոտել ու վիրահատությունից հետո սկսվեցին դաժան գիշերները, երբ սովից լացս գալիս էր: Այս ամենը մի կողմ ես ինձ թեթև եմ զգում, այտուցներս անհետանում են, շատ ուրախ եմ, որ սկսել եմ սուրճ չխմել»,- գրել է դերասանուհին: