Search
Close this search box.

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը համաձայնեցված է

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են այս ամսվա ընթացքում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Ըստ Մամեդյարովի՝ բոլորին հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ: