Նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն անդրադառնալով էրեբունի վարչական շրջանում, դիպուկահարի կողմից՝ մահվան ելքով երիտասարդի վնասազերծման շուրջ հնչող քննադատություններին, 1in.am-ի նշել է.«Ի սեր Աստծո, շատ քննադատել պետք չէ, որովհետև արդյունքով են գնահատում աշխատանքը: Ոստիկանությունն իր խնդիրը կատարեց՝ վնասազերծեց մի մարդու, որը վտանգ էր սպառնում մեկ ուրիշի կյանքին: Նաման օպերացիաների ժամանակ, նման պայմաններում, դիպուկահարի աշխատնքից հետո հաշվարկել՝ մարմնի որ մասին կդիպչի, որ կյանքին վնաս չսպառնա՝ ես չգիտեմ: էդպիսի դիպուկահարներ լինեում են, երևի թե, միայն ֆիլմերում: Իմ կարծիքով՝ մյուսներին դաս կլինի, կհասկանան, որ չի կարելի էդպիսի հանցագործություն թույլ տալ: Տեռորը, ամեն տեսակի ահաբեկչություն՝ ես մերժում եմ»:
Նախկին ոստիկանապետը նաև ընդգծեց, որ բոլոր ժամանակներում ոստիկանությունը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում: «Նույն տիպի հանցագործություն, դեռևս, իմ ոստիկանապետ եղած տարիներին էլ է եղել, դրանից առաջ էլ է եղել, մշտապես կլինի: Այսօր դա կարող է մի քիչ շատ ավելի տարածում ստանա, որովհետև տեսնում եք՝ ամբողջ հեռուստաեթերը ողողված են նման դաժանություն պարունակող, քարոզող նյութերով, ֆիլմերով: Նույնիսկ մեր հայկական սերիալներն են հաճախ նման դեպքեր ներկայացնում, ինչո՞ւ չէ, երբեմն հերոսացնում են էս տիպի մարդկանց»,-նշել է Ալիկ Սարգսյանը: