Search
Close this search box.

Մալխաս Ամոյանը հաղթեց վերջին 10 վայրկյանում եւ դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանատստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Ավելի վաղ, Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ: