Search
Close this search box.

Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ:

Հրում վարժությունը սկսեց 208 կգ-ով, որը վստահությամբ բարձրացրեց: Այս մոտեցմամբ Կարապետյանը երկրորդ ռեկորդը սահմանեց այս Եվրոպայի առաջնութունում: Նա դարձավ երիտասարդների Եվրոպայի երկամարտի ռեկորդակիր:

Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 214 կգ: Երիտասարդ ծանրորդն այս մոտեցումն էլ վստահությամբ կատարեց եւ երկամարտում սահմանեց երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդ:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը չմոտեցավ: Այս վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Երկամարտի 387 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն (173+214): Բրոնզե մեդալակիր դարձավ Մոլդովայի ներկայացուցիչ Տուդոր Բրատուն երկամարտի 374 կգ արդյունքով (170+204):