Search
Close this search box.

Գարիկ Կարապետյանը փոքր ոսկի նվաճեց և դարձավ Եվրոպայի երիտասարդների ռեկորդակիր

Գարիկ Կարապետյանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նա երեք ռեկորդ սահմանեց Եվրոպայի առաջնությունում դառնալով

Տղանարդկանց 102 կգ քաշային կարգի A խմբի պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը երկամարտի 392 կգ արդյունքով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ մեծահասակների պայքարում առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա 5 կգ-ով շրջանցեց իրեն հետապնդող վրացի մրցակցին:

Պոկում նա փայլեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդով:

Առաջին մոտեցմամբ Կարապետյանը պոկեց 172 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 178 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումը հաջողությամբ կատարեց եւ 5 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին: ԱՅս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ եւ սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Հրում վարժությունը սկսեց 208 կգ-ով, որը վստահությամբ բարձրացրեց: Այս մոտեցմամբ Կարապետյանը երկրորդ ռեկորդը սահմանեց այս Եվրոպայի առաջնութունում: Նա դարձավ երիտասարդների Եվրոպայի երկամարտի ռեկորդակիր:

Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 214 կգ: Երիտասարդ ծանրորդն այս մոտեցումն էլ վստահությամբ կատարեց եւ երկամարտում սահմանեց երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդ:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը չմոտեցավ: Այս վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Երկամարտի 387 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն (173+214): Բրոնզե մեդալակիր դարձավ Մոլդովայի ներկայացուցիչ Տուդոր Բրատուն երկամարտի 374 կգ արդյունքով (170+204):