Search
Close this search box.

Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:

Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում 7:0 հաշվով առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:

Նշենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 23-ին: