Search
Close this search box.

Ապշեցնում է. 23-ամյա երիտասարդը բարձրացրեց բութ մատն ու երկու մատները՝ խորհրդանշելով իր երրորդ ոսկե մեդալը. UWW-ի հատուկ անդրադարձը Արսենի հաղթանակին

«Հարությունյանը ապշեցնում է Աբակարովին», նման վերնագրով հոդված է տպագրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-Ն:
Հոդվածում նշվում է, որ շատերը եզրափակիչ գոտեմարում ավելի գերադասելի էին համարում Ալբանինա ներկայացնող 57 կգ քաշայինների աշխարհի չեմպիոն Աբակարովի շանսերը:

«Սակայն այն, ինչ տեղի ունեցավ չորեքշաբթի Զագրեբի մրցագորգում, բոլորին ապշեցրեց, Հարությունյանը նվաճեց իր երրորդ եվրոպական տիտղոսը Աբակարովին 5-2 հաշվով ջախջախելուց հետո:

Նրա վստահությունը բարձր էր, 23-ամյա երիտասարդը բարձրացրեց բութ մատն ու երկու մատները՝ խորհրդանշելով իր երրորդ ոսկե մեդալը, գոտեմարտի ժամանակը լրանալուց շատ առաջ:

Նա առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը 2019 թվականին 57 կգ քաշային կարգում, երկրորդը ավելացրեց անցյալ տարի՝ 61 կգ քաշային կարգով և այժմ պաշտպանեց իր տիտղոսը, կարելի է ասել, հեշտությամբ:

Հարությունյանի հաղթանակը վարպետության դաս էր»,- գրված է UWW-ի անդրադարձում :

«Ես դրական եմ տրամադրված, նա սովորական մարզիկ չէ, նա աշխարհի չեմպիոն է: Ինձ համար կարևոր չէ, թե ով է իմ մրցակիցը, երբ ես գորգ եմ բարձրանում, ես ուզում եմ հաղթել: Ես տեսա ինձ որպես չեմպիոն, այնպես որ ես վստահ բարձրացա գորգ և հաղթեցի», – գոտեմարտից հետո ասել է Արսեն Հարությունյանը:

Հոդվածում նաև նշված է, որ 2021 թվականին Հարությունյանը դարձել է Մ23 աշխարհի առաջին չեմպիոնը Հայաստանից և պաշտպանել այդ տիտղոսը 2022 թվականին։ Նա նաև դարձել է Հայաստանի առաջին ըմբիշը, ով անցյալ տարի նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երկու տիտղոս և այժմ այդ ռեկորդը հասցրել է երեքի։ Սա նաև առաջին դեպքն է, երբ Հայաստանը երկու չեմպիոն է ունենում այս մրցաձևում: Զագրեբում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ևս ոսկե մեդալ էր նվաճել:

Նշենք նաև, որ Արսեն Հարությունյանը այս հաղթանակից հետո գլխավորել է UWW-ի վարկանիշային աղյուսակը 61 կգ քաշայինների կարգում: