Search
Close this search box.

Փոխնախարար Շավարշ Քոչարյանը բամբասանքներին չի պատասխանում

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը բացառում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստան չմասնակցությունը Մոսկվայի ճնշումների արդյունքն է. «Ես բամբասանքներին չեմ պատասխանում»,- նշեց նա՝ հավելելով, որ  նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է, իսկ այս մեկն ավելի փոքր է:

Ըստ նրա՝ պարտադիր չէ, որ Հայաստանը բոլոր միջոցառումներին մասնակցի .«Ես չեմ հասկանում այդ իրարանցումն: Ինչի՞ մասին է խոսքը: Հարևան պետությունում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց մասնակցել է ընդամենը 5-6 պետություն»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի մնացած անդամների՝ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: