Search
Close this search box.

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ծեծկռտուքի հետևանքով գլխի շրջանում վնասվածք է ստացել․ մանրամասներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գլխի շրջանում վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի հետ ծեծկռտուքի հետեւանքով։ Այս մասին 24News-ին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

«Մհեր Սահակյանն անադեկվատ պահվածք է դրսեւորել, առանց հիմնավորման հարձակվել ու հարվածել»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Վարդանյանը հարվածից հետո ընկել է գետնին, հետո նորից բարձրացել, այնուհետեւ նորից ընկել։ Վարդանյանի վնասվածքի լրջության մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։