Search
Close this search box.

«Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում

Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը պատասխանելով գերմանական «Դոյչե վելլե» լրատվամիջոցի այն հարցին, թե ինչ կարող են անել, եթե ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

Politik.am-ի լրագրողները փորձել են կապ հաստատել ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ եւ լուսաբանել առաքելության գործունեությունը, սակայն նրանք խուսափել են պատասխանել որեւէ հարցի: Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն այս դեպքում եւս որեւէ մեկը լրագրողի հարցերին չի պատասխանել, միայն խորհուրդ են տվել կապվել իրենց ղեկավարի հետ, որն այդ պահին Երեւանում է եղել: