Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

Սեյրան Օհանյանը խոսել է վերջին օրերին Սյունիքիում ստեղծված իրավիճակի ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

«Պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, կոնֆլիկտ է տեղի ունեցել մեր ու ՔՊ-ական պատգամավորի միջև: Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննեն: Այնինչ, եթե այդպիսի որոշում է ընդունվել, պետք է երկուստեք լինի»,- անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ իր տեղեկություններով, միջադեպի հրահրումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում: