Search
Close this search box.

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ». ՀԱՊԿ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ, այս մասին հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունը, փոխանցում է ТАСС-ը։ «Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բազմամյա հակասությունների հետևանք է: