Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն արձանագրեց՝ խախտվել է հրադադարը

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է ապահովվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։ Նշվում է, որ ապահովվել է մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։