Search
Close this search box.

Իջևանն՝ այսօր

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Գագիկ Սուրենյանը լուսանկար է տարածել իր էջում՝ «Իջևանն՝ այսօր»: