Search
Close this search box.

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող կամ այնտեղ այցելող ամերիկացի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ռուսաստանի Դաշնությունը։

ԱՄՆ պետքարտուղարն այս հայտարարությունն արել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության ֆոնին։

«Մենք խստագույնս դատապարտում ենք լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու Կրեմլի շարունակական փորձերը։ Պետքարտուղարության առաջնահերթությունը արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն է։ Մենք կրկնում ենք մեր խիստ նախազգուշացումները Ռուսաստանի Դաշնության տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող վտանգի մասին», – ասվում է Բլինկենի հայտարարության մեջ: