Search
Close this search box.

Զախարովան մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ՝ նշելով, որ այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ընթացքում՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։

«Ես հարկ չեմ համարում հրապարակել այդ շփումների մանրամասները: Իհարկե, մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- եզրափակել է Զախարովան։