Search
Close this search box.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը նախօրյակին հոսպիտալացվել էր, ապաքինվում է և աշխատանքը շարունակում է հիվանդանոցից, այս մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ֆրանցիսկոս պապը գիշերը լավ հանգստացել է:

Կլինիկական պատկերն աստիճանաբար բարելավվում է, և նա շարունակում է իր պլանային բուժումը: Նախաճաշից հետո նա լրագրեր Է ընթերցել և վերսկսել աշխատանքը», — նշված է Բրունիի հայտարարությունում: Մարտի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ նա մի քանի օր կմնա Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Ֆրանցիսկոս պապի մոտ շնչուղիների հիվանդություն կա, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար: 86-ամյա քահանայապետն արդեն չեղարկել է բոլոր հանրային միջոցառումները, որոնք ավելի վաղ պլանավորվել Էին հինգշաբթի և ուրբաթ օրերի համար:

Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: 2021 թ.-ի ամռանը Ֆրանցիսկոս պապը տասն օր անցկացրել Էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ աղիքային վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացվել Է նրա հաստ աղիքի կեսը: