Search
Close this search box.

Ապրիլի 1-ից բաց կլինի Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհը

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը մոտ 20-25 օր առաջ էր արդեն պատրաստ, Հայտնում ենՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից:

«Իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում: Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթեւեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված եւ ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք»,- ասել էր վարչապետը։