Search
Close this search box.

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգը կփոխվի

«2023-ի ապրիլի 1-ից անցնում ենք ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին: Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահը: «Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում: Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի ու ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև կապը: Երկրորդը, կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները, օրինակ, ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար, կամ՝ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, գործելու է ազատ շուկայական մեխանիզմը»,- ասաց Մարտին Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: