Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20/54 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը մի շարք գյուղերի հետ կապող ճանապարհը. Փաշինյանը վերջին տեղեկություններն է հայտնում

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ 20/54 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը:

Հիշեցնենք, որ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտել է` Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։