Search
Close this search box.

Երևան-Սևան և Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին ծառեր են տապալվել՝ վնասվելով ավտոմեքենաներ

Մարտի 29-ին, ժամը 16:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ծառը տապալվել է. վնասվել է երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ի մոտակայքում քամու հետևանքով ծառը տապալվել է` մասամբ վնասելով «Nissan Tiida» և «GAZ 2110» մակնիշների ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է մասնակի երթևեկելի։

Փրկարարները կոտրված ծառը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է։

Մարտի 29-ին, ժամը 21:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևկելի հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ (մոտ 20 մետր), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։