Search
Close this search box.

Արցախում հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է. ինչ է արձանագրել ՌԴ ՊՆ-ն

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,1 հա տարածք։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։