Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տանում էի պարտքերս տայի, ընկերներիս գումարներն էին»․ Սերժի Վաչոն՝ իր մոտ հայտնաբերված միլիարդների մասին

Դատարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին այն մասին, թե որտեղից նրան 8 մլրդ դրամ, ինչին Ղազարյանը պատասխանեց․ «Դատախազությունն է այդպես ներկայացրել, ուրեմն իրենց հարցրեք, բա եկել եք այստեղ՝ ինչի համար, մենք էլ ենք դրա համար եկել այստեղ, վիճում, այդպիսի բան չկա, իրենք շատ բան կարող են ասել»։

Լրագրողի հարցին՝ ունի՞ արդյոք ապօրինի գույք, Ղազարյանն ասաց՝ ոչ։ Դիտարկմանը, երբ բանկից ճամպրուկով լի փողերով նստում էր մեքենա, ո՞ւր էր գնում, Ղազարյանը ասաց․ «Տանում էի պարտքերը տայի, ընկերներիս գումարներն էր, հանում էի, տայի իրենց»։
Լրագրողները հարց ուղղեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա չի շփվում Սերժ Սարգսյանի հետ, թիկնազորի նախկին պետն ասաց․ «Ես շատ լավ շփվում եմ, ով նման բան է ասել, սուտ է ասում»։

Ղազարյանը վստահություն հայտնեց, որ հաղթելու է դատարանում։
«Ես այն ժամանակ ոչ մի արտոնություն չեմ ունեցել, ինչ արել եմ, իմ հաշվին եմ արել»,- ասաց նա։